Ռուսաստանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ ունենա հայ գործընկերներից ՄՔԴ-ին միանալու հետ կապված, այդ հարցը պետք է լուծել, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը՝ կապված միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, իհարկե, չի կարող չունենալ բացասական ազդեցություն մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է ստանալ մեր հայ գործընկերների որոշակի հավաստիացումները։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխողության շրջանակում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։


Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ 2023թ. հոկտեմբերի սկզբին ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացումից հետո։ Ռուսական կողմը քանիցս հայտնել է, որ հավանություն չի տալիս փաստաթուղթը վավերացնելու Երեւանի պլաններին։