Քիմ Քարդաշյանը պատրաստ է չորրորդ ամուսնությանը, սակայն դրա համար նրան «հատուկ» եւ «յուրահատուկ» տղամարդ է պետք։ SKIMS-ի 43-ամյա հիմնադիրը Ջեյմս Քորդենի SiriusXM-ի This Life of Mine հաղորդմանը քննարկել է կրկին ամուսնանալու հնարավորությունը:
Չորս երեխաների մայրը, որը ներկայումս հանդիպում է 31-ամյա ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի հետ, ասել է, որ պատրաստ է կրկին «այո» ասել, եթե կարողանա գտնել մեկին, ով կտեղավորվի իր «մեծ կյանքում»: Ընդ որում, պարտադիր չէ, որ նրա ընտրյալը հայտնի լինի։
Լինում են դեպքեր, երբ ես ինքս ինձ ասում եմ. «Ես հասկանում եմ, որ իմ կյանքն, իսկապես, «մեծ» է, եւ ինձ, իսկապես, պետք է հատուկ, եզակի մարդ, ով կկառավարի այն»,-կիսվել է նա,-«Կարծում եմ, որ իմ կյանքը շատ զվարճալի է, եւ նա, ով գալիս է իմ կյանք, լավ ժամանակ է անցկացնելու:
Ես միայնակ չեմ, ուստի ինձ լավ եմ զգում: Ես երեխաներ ունեմ, աշխատանք ունեմ, ընտանիք ունեմ, բայց լավ կլիներ, որ կյանքս կիսեի ինչ-որ մեկի հետ, իսկ ես դրան անլուրջ չեմ մոտենում»,-հավելել է նա:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք իր պոտենցիալ երկրրդ կեսը պետք է հայտնի լինի, նա պատասխանել է. «Ոչ, նա, պարզապես, պետք է ինչ-որ կերպ հասկանա, թե ինչ է այս կյանքը»: Նա նաեւ խոստովանել է, որ ինքը «անհույս ռոմանտիկ» էր, բայց հիմա գիտի տարվածության եւ իրական հարաբերությունների տարբերությունը:
Անդրադառնալսվ այն հատկանիշներին, որոնք պետք է ունենա իր տղամարդը՝ նա նշել է, որ նա պետք է պատասխանատու լինի եւ լավ ատամներ ունենա։ «Եվ, որ կարողանա հոգ տանել իր մասին: Նկատի ունեմ՝ պարզապես լավ, անկեղծ մարդու, ով նպատակասլաց է եւ ունի իր սեփական շարժառիթները կյանքում. ցուցակը շատ երկար է»։
Քիմը նախկինում ամուսնացած է եղել երեք անգամ։ Նրա վերջին ամուսինը ռեփեր Քանյե Ուեսթն էր, ում հետ նա ունի չորս երեխա։ Զույգը միասին է եղել 2012-ից 2021 թվականներին։