Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները պետք է զարգանան անկախ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից. Այս մասին փետրվարի 17-ին Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով` կան բարենպաստ հնարավորություններ համագործակցության ընդլայնման համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։