Այսօր՝ փետրվարի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա: Նմանատիպ ահազանգ հնչել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 8-րդ շենքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ տղամարդու դի:


Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 10-րդ հարկից ցած է նետվել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:

Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: