Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները «մոլորության մեջ են գցում միջազգային հանրությանը և ափսոսանք առաջացնում Բաքվի մոտ»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
«Մենք միջազգային հանրությանն ասել ենք, որ մեր ինքնորոշման իրավունքով Ղարաբաղը պետք է լինի անկախ։ Նրանք էլ ասել են, որ ինքնորոշման իրավունքն իրենք են ստեղծել։ Մեզ թվում էր, թե մենք հակամարտության մեջ ենք Ադրբեջանի դեմ, բայց այդ հակամարտությունն իրականում մենք վարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չէ»,- հայտարարել էր Փաշինյանը:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «հայկական կողմի հավակնությունները շարունակվում են»: «Այդ կապակցությամբ Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերում արտացոլված պահանջները մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պետք է վերացվեն»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: