Փետրվարի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձով կդիմի Դաշնային ժողովին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահն ամենամյա ուղերձով դիմում է Դաշնային ժողովին՝ խոսելով երկրում տիրող իրավիճակի, պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին: