Իրանի անվտանգության ուժերի աշխատակիցները ոչնչացրել են «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման պարագլխին եւ նրա զինակիցներին երկրի հարավ-արեւելքում իրականացված գործողության ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է Mehr գործակալությունը։

Իրանցի զինվորականները կատարել են խմբավորման պարագլուխներից մեկին՝ Իսմայիլ Շահ Բախշին բռնելու գործողություն։ Զինված բախման հետեւանքով նա եւ նրա զինակիցները ոչնչացվել են։


«Ջեյշ ալ-Ադլը» իսլամիստական մարտական կազմակերպություն է, որը գործում է հիմնականում Իրանի հարավ-արեւելքում, որտեղով անցնում է Աֆղանստանի եւ Պակիստանի հետ վատ պահպանվող սահմանը։