Վաշինգտոնը շարունակում է Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել հասնել երկարաժամկետ եւ կայուն խաղաղության։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Բեռլինում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ակնկալիքների մասին հարցին։
«Ես չեմ կարող այժմ կոնկրետ հայտարարություններ ներկայացնել ԶԼՄ-ների համար, բայց մենք շարունակում ենք աջակցել կողմերի ջանքերին՝ ուղղված երկարաժամկետ եւ հուսալի խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ասել է Միլլերը։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 28-29-ին Բեռլինում։