ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Հաղորդվում է, որ Միրզոյանը մասնակցելու է ֆորումի շրջանակում նախատեսված քննարկումների, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։