Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է կազմը, որը կմասնակցի այս ամիս նախատեսված ընկերական հանդիպումներին։
Մարտի 22-ին Արգենտինայի մրցակիցը կլինի Սալվադորը, մարտի 26-ին՝ Կոստա Ռիկան։
Դարպասապահներ․ Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա»), Վալտեր Բենիտես («ՊՍՎ Էյնդհովեն»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)։
Պաշտպաններ․ Խերման Պեսելյա («Բետիս»), Նեուեն Պերես («Ուդինեզե»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»), Մարկոս Սենեսի («Բորնմուտ»), Վալենտին Բարկո («Բրայթոն»), Նաուել Մոլինա («Աթլետիկո»)։
Կիսապաշտպաններ․ Էկսեկիել Պալասիոս («Բայեր»), Ռոդրիգո Դե Պոլ («Աթլետիկո»), Ալեքսիս Մաք Ալիսթեր («Լիվերպուլ»), Լեանդրո Պարեդես («Ռոմա»), Էնցո Ֆերնանդես («Չելսի»), Ջովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Նիկո Գոնսալես («Ֆիորենտինա»)։
Հարձակվողներ․ Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆակունդո Բուոնանոտե («Բրայթոն»), Վալենտին Կարբոնի («Մոնցա»), Անխել Դի Մարիա («Բենֆիկա»), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի»), Լաուտարո Մարտինես («Ինտեր), Պաուլո Դիբալա («Ռոմա»)։