Ստամբուլում՝ Սուլթանգազի թաղամասում, պայթյուն է որոտացել ստորգետնյա գազատարի վրա, հայտնում է TRT Haber-ը։
Պայթյունը տեղի է ունեցել ստորգետնյա բնական գազատարի տարածքում էլեկտրական մալուխների կարճ միացման հետևանքով։
Պայթյունի վայրում բոցեր են բռնկվել, տարածք է ուղարկվել ոստիկանություն, հրշեջ բրիգադ և բժշկական խմբեր։
Հրդեհը մարվել է հրշեջ ջոկատի միջամտության շնորհիվ։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն մոտակայքում գտնվող որոշ շենքեր վնասվել են։
Տարածքում անջատվել է բնական գազն ու էլեկտրաէներգիան, իսկ բրիգադները շարունակում են աշխատանքը։