Թուրքիան եւ Հայաստանը որոշում են կայացրել անցկացնել հարաբերությունների կարգավորման հերթական հանդիպումը, օրն ու տեղը կհամաձայնեցվեն, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սարդար Քըլըչը։
«Կլինի հանդիպում, մենք որոշում ենք ընդունել։ Օրվա եւ տեղի մասին կկողմնորոշվենք»,- ասել է Քըլըչը։
Մինչ այդ Քըլըչը «Խաղաղություն, զարգացում եւ կապեր Հարավային Կովկասում» պանելում ունեցած ելույթի ընթացքում, որը տեղի է ունեցել Անթալիայում, Դիվանագիտական ֆորում-2024-ի շրջանակում, հայտնել էր, որ Թուրքիայի եւ Հայաստանի բանագնացները կարող են հանդիպել Երեւանում։