ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը ներկա է գտնվել և իր շնորհավորական ուղերձը հղել Գելնդելի երիտասարդական կենտրոնում հավաքվածներին անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ: Այս մասին նշում է Asbarez-ը:
Իր խոսքում Մենենդեսը նշել է հայ ժողովրդի հերոսկան համառության մասին, ով զենք է վերցրել և պաշտպանել իր հայրենիքը 1918 թվականին՝ ստեղծելով առաջին անկախ Հայաստանի Հանրապետությունը և Խորհրդային ղեկավարությունից 7 տասնամյակ անց կրկին հայտարարել է իր կամքի մասին ապրել անկախ:
Մենենդեսը նաև նշել է, որ ժամանակը եկել է, որպեսզի Միացյալ Նահանգները միանա Եվրամիությանը և 19 այլ պետության, որոնք ճանաչել են Հայաստանի ցեղասպանությունը: Նա նաև հիշեցրել է նաև Հիտլերի հայտնի խոսքը «Ով է այժմ հիշում հայերի ցեղասպանությունը» և պատասխանել հարցադրմանը «Մենք ենք հիշում»: