Սթարտապը, որը ցանկանում է վերակենդանացնել փրչոտ մամոնտին, հայտնել է, որ մոտեցելէ իր նպատակին փղի ցողունային բջիջների վերածրագրավորումից հետո։
Ընկերությունը հուսով է ամրապնդել կենսաբազմազանությունը՝ վերադարձնելով անհետացած տեսակները, ինչպես նաեւ օգնել անհետացման եզրին հայտնված տեսակներին հաղթահարել դաժան փոփոխությունը, ինչպիսին է կլիմայական ճգնաժամը։
Ընկերությունը, որը, Business Insider-ի տվյալներով, ներկայում գնահատվում է 1,5 մլրդ դոլար, վիթխարի ծրագրեր ունի։ Դրանց թվում է փրչոտ մամոնտի եւ դրոնտի վերադարձը։
Կենսաբաններին հաջողվել է վերածրագրավորել ինդուկցված ցողունային բջիջները (iPSC) այնպիսի բջիջների, որոնք թույլ կտան մոտենալ մամոնտի կլոնավորմանը։
Հետազոտությունը կարող է նաեւ գիտնականներին օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչպես են էգ փղերը կրում իրենց ձագերին։
Սակայն դա չի նշանակում, որ գիտնականներն արդեն վաղը կսկսեն մամոնտների ձագեր ստանալ, Live Science-ին ասել է կենսաբանական գիտությունների թեկնածու եւ Colossal Biosciences-ի մամոնտների գծով առաջատար մասնագետ Էրիոնա Հիսոլին։
Այն ընկալումը, թե ինչպես փղերի ցողունային բջիջները կվերածվեն անհետացող տեսակի բջիջների, կդառնա եւս մեկ խոչընդոտ հետագա աշխատանքի համար։