Նիցայում կայացել է 2016թ. Ֆրանսիայում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին ստադիոնի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է եղել նաեւ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին։

«Ալյանց Ռիվյերա» ստադիոնն ունի 36 624 տեղ, շինարարության արժեքը կազմել է 245 միլիոն եվրո։

Ստադիոնի հանդիսավոր բացումից հետո կայացել է Ֆրանսիայի առաջնության՝ «Նիցա» - «Վալանսյեն» հանդիպումը, ոն ավարտվել է 4։1 հաշվով։