ՌԴ-ում նախագահական ընտրությունների արձանագրությունների ավելի քան 99%-ը մշակելուց հետո Վլադիմիր Պուտինը հավաքում է ձայների 87,32%-ը, հայտնում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 74,22 տոկոս։
Նրա մրցակիցները միասին հավաքում են ձայների 13%-ից պակաս: Երկրորդ տեղում Նիկոլայ Խարիտոնովն է (ձայների 4,32%), երրորդում՝ Վլադիսլավ Դավանկովը (3,79%), չորրորդում՝ Լեոնիդ Սլուցկին (3,19%)։
Պուտինն ամենաշատ ձայները տոկոսային հարաբերակցությամբ ստացել է Չեչնիայի Հանրապետությունում՝ նրա օգտին այնտեղ քվեարկել է 98,99%-ը։
Կեմերովոյի մարզում նա ստացել է ձայների 95,73%-ը, Տիվայում՝ 95,37%-ը, Հրեական ինքնավար մարզում՝ 92,35%-ը, Սարատովի մարզում՝ 91,66%-ը, Կարաչայ-Չերքեսիայում՝ 90,07%-ը։
Մոսկվայում Պուտինը հավաքել է 85,57%, Մոսկվայի մարզում՝ 86,19%: Կցված Սեւաստոպոլում նրա օգտին քվեարկել է 92,6%-ը։