Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել մարտի 29-ից արգելել տեղի բանկերին սպասարկել ռուսական «Միր» վճարային քարտը ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվելու սպառնալիքի պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին https://tass.ru/ekonomika/20281129 տեղեկացրել է բարձրաստիճան աղբյուրը հանրապետության բանկային ոլորտում։

«Հայկական ArCa պրոցեսինգային կենտրոնը միաժամանակ սպասարկում է «Միր», Visa եւ Mastercard վճարումները։ Visa-ն եւ Mastercard-ը հրաժարվում են աշխատել այն ընկերության հետ, որը միաժամանակ սպասարկում է պատժամիջոցների տակ գտնվող «Միրին»։ Նրանք իրավունք չունեն աշխատել ArCa-ի հետ այդ դեպքում։ Ուստի, այլ տարբերակներ՝ «Միրի» սպասարկումն արգելելուց բացի, չեն մնում, թե չէ մեր երկիրը կմնա առանց միջազգային քարտերի»,- տեղեկացրել է աղբյուրը։

ՏԱՍՍ-ի զրուցակիցը նաեւ նշել է, որ ՀՀ ԿԲ-ն այդ գործընթացը ներկայացնում է որպես մասնավոր բանկերի որոշում, որպեսզի «չնեղացնի ռուսական կողմին»։

ՏԱՍՍ-ը մեկնաբանությունների համար դիմել է ԿԲ-ին եւ Հայաստանի խոշոր բանկերին, բայց պաշտոնական պատասխան չի ստացել։