Օրեր առաջ Երևանի «Prince Princess» խանութ-սրահում ներկայացվել է «Dolce & Gabbana» ապրանքանիշի նոր` աշուն-ձմեռ 2013-2014 մանկական հավաքածուի առաջին մասը:

 

Այս խանութում ներկայացված են փոքրիկների (0-14 տարեկան տղաների և աղջիկների) համար նախատեսված իտակալան և ֆրանսիական աշխարհահռչակ բրենդներ ներկայացնող տարբեր հագուստների, կոշկեղենի և աքսեսուարների հավաքածուներ:

Այդ առիթով «Princ Princess» խանութ-սրահում հավաքվել էին մանուկների նորաձևության մշտապես հետևող երիտասարդ մայրիկները՝ նշելու Dolce & Gabbana-յի առաջին հավաքածուի շնորհանդեսը: Ցուցադրությանը զուգահեռ մանուկների համար նաև կազմակերպվել էր պաղպաղակի հյուրասիրություն ու ծաղրածուների, տարբեր հեքիաթային հերոսների մասնակցությամբ զվարճալի ներկայացում:

 

«Prince Princess» խանութ-սրահի հիմնադիր-տնօրենը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի դուստրն է՝ Գայանե Ծառուկյանը: «Prince Princess»-ում տեղի ունեցած շնորհանդեսին մասնակցում էին բարձրաստիճան նախկին ու ներկա բազմաթիվ պաշտոնյաների տիկնայք, դուստրերը, հարսները և նրանց երեխաները:

 

Լուսանկարները` kamoblog.tv-ի