Մեծ Բրիտանիան լրացուցիչ միջոցներ կներդնի ատոմային էներգետիկայի զարգացման եւ սեփական միջուկային զսպման ուժերի ամրապնդման համար։ Այս մասին նշվել է վարչապետ Ռիշի Սունակի աշխատակազմի հայտարարությունում։
«Ատոմային արդյունաբերությունն արագ զարգանում է, առաջիկա 10 տարիներին կպահանջվի բարձրորակ աշխատողների 50 տոկոսով ավելի թվաքանակ, եւ մենք պետք է ստեղծենք բրիտանացի տաղանդների նոր սերունդ։ Կառավարությունը համագործակցում է արդյունաբերության ներկայացուցիչների հետ, ներառյալ BAE Systems-ը, Rolls-Royce-ը, EDF-ն եւ Babcock-ը։ Մինչեւ 2030թ. պետք է ներդրվի 736 մլն ֆունտից (962 մլն դոլար) ոչ պակաս այդ կադրերի պատրաստման համար»,- նշվել է աշխատակազմի հայտարարությունում։
Ներդրումները կօգնեն ստեղծել 40 հազար աշխատատեղեր տասնամյակի վերջին։ Բացի այդ, Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է ներդնել ավելի քան 200 մլն ֆունտ (205 մլն դոլար) Բարոու-ին-Ֆերնես քաղաքի բարեկարգման համար (Անգլիայի հյուսիսում), որը հայտնի է որպես թագավորության սուզանավերի շինարարական կենտրոն։