Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի իր գործընկերների հետ:
ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունը և Ռուսաստանի ագրեսիայից Ուկրաինայի աջակցությունը եղել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման առանցքում Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնայի, Լատվիայի արտգործնախարար Կրիսյանիս Կարինսի և Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
«Պետքարտուղար Բլինքենը և Բալթյան երկրների արտգործնախարարները վերահաստատել են ՆԱՏՕ-ի դաշինքի ուժը և նրա դերը Եվրոպայում անվտանգության և բարգավաճման ապահովման գործում՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության ապահովման կարևորությունը: Քարտուղարը նաև շնորհավորել է երեք արտգործնախարարներին՝ դաշինք [Բալթյան երկրների] մուտքի 20-ամյակի կապակցությամբ։
Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգները, Էստոնիան, Լատվիան և Լիտվան միասնական են՝ աջակցելու Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանվելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։