Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները աջակցում են Սիրիայի հարցով Ժնև-2 միջազգային համաժողովի գումարման ջանքերը: Նշված է Սիրիայի իրավիճակի մասին Սոչիում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի կողմից ընդունած հայտարարության մեջ:
«ՀԱՊԿ անդամ պետությունները աջակցում են միջազգային համաժողովի գումարման ջանքերը, որը նախատեսված է հիմք դնել Սիրիայում հաշտեցմանը և կարգավորմանը»,- նշված է փաստաթղթի մեջ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես նաև դաշինքի անդամները «վճռականորեն քննադատել է ահաբեկչության յուրաքանչյուր դրսևորում և բռնություն խաղաղ բնակչության նկատմամբ, հատկապես կրոնական և ազգային հիմքի վրա և հանդես է գալիս ոչ իրավաչափ գործողությունների դեմ, որը ուղղված է Սիրիայում ներքին կոնֆլիկտի առավել ռազմականացմանը»:
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են գալիս ճգնաժամի արագ հաղթահարման օգտին «անձամբ սիրիացիների կողմից՝ Սիրիական արաբական հանրապետության ինքնիշխանությունը պահպանելով, այդ երկրում բռնություններին վերջ տալով, առանց նախնական պայմանների Ժնևյան կոմյունիկեի հիման վրա իշխանության և ընդդիմության միջև լայն քաղաքական բանակցությունների մեկնարկումով»:
ՀԱՊԿ հայտարարությունը սկսվում է Սիրիայում և նրա շուրջ իրավիճակի զարգացման նկատմամբ անհանգստության արտահայտմամբ: Հայտարարությունը ստորագրած կողմերը հանդես են գալիս այդ երկրում և ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության, բարգավաճման և զարգացման համար:
Ինչպես նշել է գագաթնաժողովի ավարտից հետո ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժան ՀԱՊԿ ղեկավարները չեն քննարկել կազմակերպության անդամ պետությունների տարածքում սիրիական քիմիական զենքի վերացման հնարավորությունը, ինչպես նաև չեն դիմի գործողությունների Սիրիայում ԱՄՆ- ի կողմից ռազմական գործողությունների դեպքում:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: