ԱՄՆ-ը կապ է հաստատել Իրանի հետ Դամասկոսում իրանական դիվանագիտական հաստատության վրա իսրայելական հարձակումից հետո: Դրա մասին երեքշաբթի ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը։
«Մենք մասնավոր ուղիներով Իրանին հասկացրել ենք, որ ԱՄՆ-ը պատասխանատու չէ Դամասկոսի հռթիռակոծման համար»,- ասել է Սինգհը։
«Նկատի ունենալով տարածաշրջանում բարձր լարվածությունը, մենք ցանկացել էինք մասնավոր ճանապարհներով շատ պարզ հասկացնել, որ Միացյալ Նահանգները առնչություն չունի Դամասկոսի հռթիռակոծման հետ», - շեշտել է Պենտագոնի խոսնակը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի գնահատմամբ «ԻՀՊԿ-ի մի քանի բարձրաստիճան ղեկավարներ», ենթադրաբար, սպանվել են հրթիռակոծման հետևանքով, սակայն ԱՄՆ-ն չի կարողացել անկախ կերպով հաստատել նրանց ինքնությունը:
«Իսրայելցիները մեզ չեն տեղեկացրել հռթիռակոծման իրենց մտադրության կամ Դամասկոսում նախատեսվող թիրախի մասին», - ասել է Սինգհը:
Սինգհն ընդգծել է, որ, ընդսմին, ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները հրթիռակոծումից հետո «տարբեր մակարդակներում» շփվել են: Եվ քանի որ հռթիռակոծումն ԱՄՆ-ինը չէր, Պենտագոնը չգիտեր, թե ինչ թիրախ է խոցվել:
«Սակայն, այո, մենք չենք աջակցում դիվանագիտական օբյեկտների վրա հարձակումներին»,- եզրափակել է Պենտագոնի ներկայացուցիչը: