Վերջին անգամ կղզում ուժեղ երկրաշարժ է գրանցվել 1999 թվականի սեպտեմբերի 21-ին։ Այդ ժամանակ մահացել էր 2,4 հազար մարդ:
Թայվանի Հուալիեն կոմսությունում տեղի ունեցած երկրաշարժն ամենաուժեղն էր վերջին 25 տարվա ընթացքում կղզում: Այս մասին հայտնել է կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչության ղեկավար Ու Ցզյանֆուն։
«Այսօրվա 7,2 մագնիտուդով երկրաշարժն ամենաուժեղն էր սեպտեմբերի 21-ից ի վեր [1999թ.]: Ցնցումները զգացվել են ամբողջ Թայվանում, այդ թվում՝ կենտրոնական և հյուսիսային հատվածներում»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Zhongshi Xinwenwan պորտալը։
1999 թվականի սեպտեմբերի 21-ին Ջիջի քաղաքում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Աղետի հետեւանքով զոհվել է 2,4 հազար մարդ, եւս 11,3 հազարը վիրավորվել է։