ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ զրույցի ժամանակ հումորով ասել է, որ վեց տարի է, ինչ չի ծխում և վատ սովորությունից հրաժարվել է կնոջ Միշելի նկատմամբ ունեցած վախից: Այս զրույցի տեսանյութը ցուցադրվել է երկուշաբթի օրը CNN ամերիկյան հեռուստաալիքի եթերում: Ոչ Օբաման և ոչ էլ զրուցակիցը ամենայն հավանականությամբ չեն կասկածել, որ իրենց ձայնագրում են:
«Ես հուսով եմ Դուք թողել եք ծխելը»,- հարցրել է Օբամային խաղաղ հավաքների և միավորումների ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը Մայնա Կիաին: Օբաման ժպիտով պատասխանել է. «Ես վեց տարի է արդեն չեմ ծխում: Դա այն պատճառով, որ վախում են իմ կնոջից»:
Իր ծխելուց հրաժարվելու մասին Օբաման դեռևս հայտարարել էր իր նախագահական առաջին արշավի ժամանակ: Ընտրություններում հաղթանակից հետո նա խոստացել էր ամերիկացիներին, որ չի ծխի Սպիտակ Տանը և իր նստավայրի տարածքում: Միաժամանակ 2009 թվականի փետրվարին Օբաման հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել էր, որ շատ դժվարությամբ է կարողանում չծխել:
Միշել Օբաման բազմիցս հպարտությամբ նշել է իր ամուսնու՝ նիկոտինի կախվածությունից ազատվելու մասին, սակայն նրա խոսքերով ծխախոտից հրաժարվել Օբամային դրդում են նրա աղջիկները 12 ամյա Սաշան և 15 ամյա Մալիյան: