ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուստեր քաղաքի դատարանը Ջոզեֆ և Լինդա Մեյոթներին,ով մեղավոր են ճանաչվել Ղազախստանից որդեգրած երեխաների բռնաբարության մեջ, դատապարտել է համապատասխանաբար 16 և 22 տարվա ազատազրկման: Այս մասին РИА Новости-ին է հայտնել կատարելով դատարանի ներկայացուցիչը: :
Օգոստոսին ատենակալները 50 ամյա Ջոզեֆ Մեյոթին մեղավոր էին ճանաչել 11 կետով՝ կապված իր որդեգրած աղջկա նկատմամբ սեռական բռնությունների հետ, իսկ 49 ամյա Լինդա Մեյոթին՝ 18 կետով կապված որդերգրած տղայի նկատմամբ սեռական բռնությունների հետ:
Դատարանի որոշումով Ջոզեֆ Մայոթը Կոմոնվելս քաղաքի մեկուսարանում անց է կացնելու 16-20 տարի: Նրա կինը Լինդա Մեյոթը դատապարտվել է Ֆրեմինգեմ քաղաքի կանացի մեկուսարանում 22 տարի ազատազրկման՝ 18 տարի վաղաժամկետ ազատման իրավունքով: Դատարանի ներկայացուցչի խոսքերով Մեյոթ ընտանիքը դեռևս չի բողոքարկել դատարանի որոշումը:
2004 թվականի Մեյոթ ամուսնական զույգը որդեգրել և իր հետ ամերիկյան Վայթինսվիլ քաղաք էր բերել երկու երեխա Ղազախստանից 13 ամյա տղայի և նրա 8 ամյա քրոջը: Դրանից քիչ անց երեխաները դարձել են սեռական բռնությունների զոհ իրենց որդեգրած ծնողների կողմից: Լինդան անգամ հղիացել է և որդեգրած տղայից ունեցել երեխա:
Մեյոթ ընտանիքում երեխաներին բռնությունների ենթարկվելու մասին լուրերը հրապարակային դարձան 2009 թվականին: Ամուսինները այն ժամանակ ձերբակալվեցին, իսկ այնուհետև նրանց բաց թողեցին գրավի դիմաց: Երեխաները այդ ժամանակ հանձնվեցին պետական հսկման: Ներկայումս որդեգրված աղջիկը 17 տարեկան է, իսկ տղան 21:
Դատի ժամանակ Մեյոթ ընտանիքը պնդել է, որ անմեղ է: Լինդան անգամ հանդես է եկել զոհի դերում՝ նշելով, որ իբրև թե նա է բռնաբարվել է անչափահաս տղայի կողմից: Սակայն նրա խոսքերը հավատ չեն ներշնչել: