Իտալական «Բոլոնիան» առարկայական հետաքրքրություն ունի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանի նկատմամբ, հաղորդում է Sport-express.ru-ն։
Առաջիկայում կողմերը կարող են սկսել բանակցությունները։ Նաիր Տիկնիզյանը եւս ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։ «Բոլոնիան» նրա խաղին հետեւում է անցած տարվա ամռանից։
Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։