Այսօր՝ ժամը 09.57-ին, ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի դաշտերից մեկում հայտնաբերվել է արկ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ ականանետի արկ` մարտական գլխիկով:

ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակիցը արկը վնասազերծել և տեղափոխել է անվտանգ տարածք: