Գերմանիայի ԱԳՆ-ն հերթական անգամ կոչ է արել իր քաղաքացիներին լքելու Իրանը։ Դրա մասին ասվում է գերատեսչության X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում զետեղված հաղորդագրության մեջ: Իրանի, Իսրայելի և Պաղեստինի տարածքներ ուղևորությունների վերաբերյալ անվտանգության հրահանգ կա: Իրանի դեպքում նաև գերմանացիներին երկիրը լքելու հորդոր կա:
Համապատասխան առաջարկությունները զետեղված են նաև Գերմանիայի ԱԳՆ հատուկ էջում։ Վերջին անգամ դրանք թարմացվել են փետրվարի վերջին։