Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ պահանջելու ազատ արձակել MSC Aries կոնտեյներային նավը և դատապարտել նրա հարձակումն Իսրայելի վրա, ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը հայտնել է, որ «կսպասի այս պաշտոնական միջոցառման արդյունքներին և կգնահատի դրանց հիման վրա ցանկացած լրացուցիչ քայլ»:
Գործակալությունը նաև նշել է, որ Պորտուգալիան պահանջել է ազատ արձակել նավի անձնակազմը, «քանի որ մինչ այժմ ներկայացված բացատրությունները համահունչ չեն համարվել» և կոչ է արել թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում:
Ավելի վաղ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ջոկատայինները Պարսից ծոցում նավ են գրավել։