Այս պահին Իսրայելը հրթիռային ուղղակի հարվածներ է սկսել հասցնել Իրանին:
Կարծես թե Իսրայելը թիրախավորել է Իրանի միջուկային օբյեկտները: Հարվածների մի մասը Սպահանի Ուրանի հարստացման կենտրոնի ուղղությամբ են:
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ գործի է դրվել երկրի հակաօդային պաշտպանության համակարգը:
Իսրայելը օդ է բարձրացել սեփական կործանիչները, որոնք սավառնում են երկրի սեփական օդային տարածքում` ակնկալելով Իրանից ուղարկվող պատասխան հրթիռներ:
Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Երուսաղեմը Սպահանի մոտ կամիկաձե դրոններ է կիրառել: