Միջազգային բանդաների դեմ իրական որս է սկսել մարմնավաճառության դեմ պայքարի բրիտանական ազգային գործակալությունը: Քրեական ծառայությունը հայտարարել է, որ մասնաճյուղեր է բացելու Լեհաստանում, Ալբանիայում, Վիետնամում, Չինաստանում և Նիգերիայում մարմնավաճառության և մարդկանց առևտրի դեմ ինքնուրույն պայքարելու համար: Այս մասին հաղորդում է RT-ն: 
Անվտանգության ծառայությունները որոշում են ընդունել ուղարկել իրենց լիազորված ներկայացուցիչներին այն պետություններ, որտեղից ամենից շատ Բրիտանիա են ներթափանցում անօրինական մարդիկ, որոնց օգտագործում են սեռական ծառայությունների մեջ: Բրիտանացիների համար ամենամեծ վտանգը ներկայացնում է Լեհաստանը: Վարշավային անդամակցությունը Եվրամիությունում հեշտացնում է մարդկանց առևտրով զբաղվողների մուտքը եվրոպական պետություններ:
Մարմնավաճառության դեմ պայքարի ազգային ծառայության ստեղծման մասին դեռևս 2006 թվականին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը: 46 մլն եվրո արժողությամբ նախագաիծը ավարտվել է միայն այժմ: Գործակալությունը իր աշխատանքները սկսելու է 2013 թվականի հոկտեմբերի 7-ից: