«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հանձնաժողովի համաձայնությունը սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ»։ Այդ մասին նշված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:


«Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևանների միջև խաղաղության և վստահության ձևավորման գործընթացին»,- շեշտել է Վրաստանի ԱԳ նախարարությունը՝ X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ: