Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով անձնական ռեկորդ է գրանցել։
Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի խաղում (4:1) «Լորիանին» 2 գոլ խփելու շնորհիվ Մբապեն այս մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 43 գոլի։ 43 խաղում նա նաեւ կատարել է 10 գոլային փոխանցում։
Մբապեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2018 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։