ԱՄՆ-ն ակնկալում է, որ ռազմական նոր փաթեթի տրամադրումը կօգնի Ուկրաինային ժամանակի ընթացքում բարելավել իր դիրքերը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինային սպառազինության մատակարարումների համակարգման Արեւմտյան կոնտակտային խմբի հերթական նիստին հաջորդած մամուլի ասուլիսում, որն անցկացվել է վիրտուալ ձևաչափով։

«Նրանց խնդիրն է որոշել, թե ինչպես և երբ օգտագործել դրանք (ԱՄՆ-ի զենքերը), մենք հուսով ենք, որ նրանք լավ արդյունքների կհասնեն դրանցով», – պնդում է Օսթինը:


Միացյալ Նահանգների զինուժի գլխավոր շտաբի՝ միավորված շտաբների պետերի ղեկավար, գեներալ Չարլզ Բրաունն իր հերթին նշել է, որ «դժվար է կանխատեսել ժամանակը», թե երբ Ուկրաինան կարող է բարելավել իր դիրքերը։