Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում առաջատար Երեւանի «Նոան» հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» եւ անսպասելի պարտություն կրեց 0:1 հաշվով։
68-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց կոտդիվուարցի կիսապաշտպան Մորի Կոնեն։
Հիմնական ժամանակի վերջին րոպեին տուգանային հրապարակից դուրս վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Նոայի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը։
«Նոան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»։ «Շիրակը» 8-րդն է՝ 28 միավոր։
Հայաստանի առաջնություն, 31-րդ տուր
«Շիրակ» - «Նոա»՝ 1:0
Մորի Կոնե, 68
Հեռացում՝ Օգնյեն Չանչարեւիչ («Նոա»), 90