Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը մամուլի ասուլիսում խոսել է հայկական ծանրամարտի խնդիրների մասին։

«Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար անցել ենք փուլեր՝ անցած տարվա աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, Կուբայում եւ Քաթարում անցկացված մրցաշարերը, այս տարվա Եվրոպայի առաջնությունն ու աշխարհի գավաթի խաղարկությունը։

Օլիմպիական մրցաշարին մասնակցելու է 60 մարզիկ, 60 մարզուհի, ամեն երկրից առավելագույնը երեք մասնակից։ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:


Պատրաստականության հարցը ցավոտ է։ Նրանք, ովքեր պետք է աշխատեն ինձ հետ ՝ նախարարությունները, վարչությունները, գիտնական չեն, գիտելիքներ չոնի։ Նա էլ, ով հասկանում է՝ չի կարող ասել, փողը շուտ փոխանցեք, որ վիտամիններ ու վերականգնիչներ գնեն։ Մինչեւ այսօր մեկ լումա չենք ստացել վիտամինների համար։ Նոր պետք է գնամ պայմանագիր կնքեմ։ Ես իմ դժվարությունները հաղթահարել եմ Օլիմպիական կոմիտեի հետ, բոլոր վիտամինները, ամեն ինչ գնել եմ։ Գնումների հայտարարություն տալու միջոցով։

Դա նշանակում է, որ ամեն մի պատահական բան չի գնվում, պետք է լինի միջազգային ֆեդերացիայի լիցենզավորած վիտամին, քանի որ բոլոր վերականգնիչների մեջ կան արգելված դեղամիջոցներ։ Դրա համար մենք խնդրել էինք մեկ անձի գնումով անել, բայց չարեցին»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը։