Ամենայն հայոց հայրապետը օրհնել է շարժումը, ոչ թե առաջնորդում է այն. Էս մարդիկ այլեւս սուտ էլ չեն խոսում, ինչ ուզում՝ ասում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Էս մարդիկ սկսել ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաեւ իրենց խաբել, իրենք իրենց սուտ ասել ու էդ ստերին հավատալ, այդ փուլին ենք հասել: Հիմա ինչ ուզում՝ ասում են, դուք ուզում եք, որ մենք բոլոր բաներին պատասխանե՞նք: Չեղած բանը ո՞նց մեկնաբանեմ»,-ասաց նա:
Տեղեկություններին, որ ճնշումներ են սկսվել Մայր Աթոռի բարձրաստիճան հոգեւորականների նկատմամբ, ԱԱԾ են հրավիրվում, բագրատ Սրբազանն ասաց. «Սովետական շրջանում էլ են ճնշումներ արել, ի՞նչ եղավ Սովետի հետ: Եթե հիմա էլ են ուզում անել, ոչ մի բանով չի տարբերվում: Այդ ժամանակ եկեղեցուն ի՞նչ եղավ, ոչ մի բան: Թվերը մի քիչ նվազեցին, բացյ Սովետական Միություն չկա ու չի էլ լինելու»: