Ով ինձ պիտի ստիպի, որ չերազեմ...
Ես ժողովուրդն եմ, ես մի հատիկն եմ ցորենի արտի մեջ ու ես պիտի երազեմ...
Արցախը իմն է, ես այնտեղ ապրել եմ երկու տարի, զենքով, որ իմ ետևում կանգնած արցախցի մանուկը խաղաղ ապրի, իմ արցախցի մանուկը...
Հետո խաթարել են այդ խաղաղությունը, ես էլի գնացել եմ, մի քիչ մեռել եմ, մի քիչ չեմ մեռել։ Մի քիչ ետ եմ եկել, մի քիչ թաղվել եմ այնտեղ...


Ով պիտի ինձ արգելի Արցախ կանչելուց, Արցախ գնալուց, Արցախ ետ բերելուց...
Ու կապ չունի, որ ես հիմա եմ, իսկ իմ տեսակի Վանեցին, Սասունցին, Կարինցին երեք սերունդ առաջ էին։ Ես եմ իրենց շառավիղը ու ես երազելու եմ իմ Վանի մասին, իմ Մուշի, իմ Սասունի...


Ի՞նչ եք անելու իմ երազանքների հետ, նրանք կան ու դուք պարտվում եք դրանց։
Թքեմ ձեր վախվորած «իրականի» վրա, չկա իրական, եթե չկա սեր, չկա պատկառանք այն բոլոր հոգիների հանդեպ, որոնք պայքարել են իմ ու քո այս ներկայի համար։ Իրականը մեր ապագայաստեղծ մտքերն են ու դրանց բյուրեղյա մաքրությունը, առանց ատելության, առանց վրեժի, սրտաբուխ ու սիրառատ...
Թուրքը լավ գիտի ինչ է երազանքը, դրա համար ուզում է երազանքից կտրել մեզ, թե բա Արարատը մոռացեք։


Չե՛մ մոռանալու։ Ամեն օր նայելու եմ ու ժպտամ, որովհետև ինքը իմն է, ես իրենը, դու ո՞վ ես թուրք։ Մի օր գալու եմ, գալու՛ եմ ու դու պարտվել ես այսօրվա իմ երազներին, որոնք չեն ընդհատվելու, որոնց սարսափը քեզ հանգիստ չի տալիս...

Աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=7838499009546218&id=100001585908697&mibextid=WC7FNe&rdid=CUN7QeEYLOApXybs