Ֆրանսիական Ռեո քաղաքում բանտը վերածվել է թանգարանը: Քրեակատարողական հիմնարկը զարդարել են Լուվրի, Պիկասոյի, Բնական պատմության թանգարանների և այլ փարիզյան հավաքածուների կտավները:

Բոլոր գլուխգործոցները՝ ընդամենը 89 կտավ, վավերական են: Ցուցադրություն կարող են այցելել միայն ձերբակալվածները և մեկուսարանի աշխատակիցները: Լայն հասարակության համար տոմսեր չեն վաճառվում: Այս մասին հաղորդում է Euronews-ը: