ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Ալավերդու մարզադպրոցից՝ կից գրելով․
«Ալավերդու պարենի կուտակման կենտրոնում ենք. մարզադպրոցն է` վերապրոֆիլավորված։ Այս պահին բեռնաթափման աշխատանքներ են իրականացվում։
Առավոտյան 7:00-ից փաթեթներն ուղարկվելու են ըստ հասցեների։ Հարգելի քաղաքացիներ, սնունդ, դեղորայք, հագուստ, ոչինչ մի բերեք։
Կառավարությունը հոգում է ողջ ծախսը, խանութներից ձեռք է բերվում անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում` լրիվ նոր հագուստ։ Դրամահավաք մի արեք, դրամահավաք անողների հաշիվներին ոչ մի դրամ մի հանգանակեք։ Եթե գիտեք քաղաքացիների, ովքեր որևէ կարիք ունեն, արագ մեզ տեղեկացրեք։