Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ձկների, կտավատի սերմերի և ընկույզի մեջ առկա օմեգա-3 գերհագեցած ճարպաթթուներ ընդունող մարդիկ ավելի քիչ են ենթարկվում ագրեսիայի և բռնության պոռթկումների:


Գիտնականներըի թիմը վերլուծել է ավելի քան 20 հետազոտություն, որոնցում ստուգվել է այս սննդանյութը և առնվազն երկու շաբաթվա ընթացքում հավելումն ընդունած ​​մարդկանց շրջանում հայտնաբերել են ագրեսիայի 30 տոկոս նվազում:


«Կարծում եմ, որ ժամանակն է ներմուծել օմեգա-3 հավելումներ՝ ագրեսիան նվազեցնելու համար՝ լինի դա համայնքում, կլինիկայում, թե քրեական արդարադատության համակարգում», - ասված է Փենսիլվանիայի համալսարանի նյարդաքրեագետ Ադրիան Ռեյնը:

Aggression and Violent Behavior հանդեսում հրապարակված նրա վերջին հետազոտությունում ի մի են բերվել և վերլուծության ենթարկվել է 1996-2024 թվականներին անցկացված 29 հետազոտությունների տվյալները, որոնցում մասնակցել են 3918 մարդ:

Մասնակիցների մոտ 51%-ը երեխաներ են եղել, սակայն մասնակիցների միջին տարիքը 21,74 տարեկան էր։ Միջին հաշվով, գիտափորձի մասնակիցներից յուրաքանչյուրը 16,37 շաբաթվա ընթացքում ընդունել են 1,18 գրամ օմեգա-3 հավելումներ:

Ամփոփելով այս արդյունքները՝ պրոֆեսոր Ռեյնը և նրա գործընկերները պարզել ե, որ բոլոր տարիքի, սեռի, հոգեբանական ախտորոշումների, բուժման տևողության և դեղաչափերի մարդկանց շրջանում ագրեսիվ պահվածքը միջինը 30 տոկոսով նվազել է։