ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը Известия պարբերականին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե որտեղից են սկիզբ առնում Պուտինի ամուսնության մասին լուրերը և նշել է, որ նախագահը այնքան է աշխատում, որ անձնական կյանքի համար ժամանակ չի մնում:
Պեսկովը պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Պուտինը առողջ տղամարդ է և իրավունք ունի անձնական կյանքի, նշել է, որ իհարկե Պուտինը իրավունք ունի անձնական կյանքի ևխորհուրդ է տվել ուշադրություն դարձնել ոչ թե նրան որպես տղամարդու, այլ որպես նախագահի:

«Մենք ձեզ հետ քվեարկել ենք նախագահի օգտին ընտրությունների ժամանակ, եկեք ուշադրություն դարձնենք, թե նա ինչպիսի նախագահ է:Իսկ թե նա ինչպիսի տղամարդ է, ունի կին թե ոչ ,եկեք հանգիստ թողնենք նրա անձնական կյանքը և չխառնվենք դրա մեջ»,- նշել է Պեսկովը և ավելացրել, որ Պուտինը պարտավոր չէ ինչ-որ մեկի հետ խոսել իր անձնական կյանքի մասին և նա այնքան է աշխատում, որ ազատ ժամանակ անձնական կայնքի համար չի ունենում:
Պեսկովը անդրադարձել է նաև այն լուրերին, որոնց համաձայն Պուտինը ցանկանում է ևս մեկ անգամ վերընտրվել և մասնավորապես նշել է.«Այս խոստովանությունը, այս արտահայտությունը դեռևս դժվար է համարել հիմնավորված: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ այս հարցի դեպքում կպատասխանի ստանդարտ կերպով, որ նա չի բացառում այդ հնարավորությունը, ինչն էլ արել է Վլադիմիր Վլադիմիրին: Ես այն չէի գնահատի որպես ընտրական հայտարարություն կամ որոշում: Դեռևս վաղաժամ է քննարկել այդ թեման: Մինչև ընտրությունները լիքը ժամանակ կա և հսկայական աշխատանք անելու այդ ընթացքում»: