Սարգիս Գրիգորյանը,  որը որպես դերասան հայտնի է իր ուրույն ոճով և   սեփական դերասանական յուրահատուկ մեթոդիկայով, սիրված և պահանջված է հայրենիքում: Տարիների մանրակրկիտ աշխատանքն ու գիտելիքների հավաքագրումը մեկտեղելով դերասանը իր յուրահատուկ մեթոդիկայի շնորհիվ փորձում է օգտակար լինել այնպիսի ոլորտների, որոնք կապ ունեն հոգեբանության, երեխաների դաստիարակության ու մարդու ցածր ինքնագնահատականի հետ:


«Շարժում»․ այսպես է կոչվում դերասանի ստեղծած այն ուղղությունը, որը կիրառելի է մանկապատանեկան շատ հաստատություններում, դերասանական ստուդիաներում և նաև մանկական լոգոպետիկ վերականգնողական բաժիններում:


Այս յուրահատուկ մեթոդիկայի շնորհիվ, դերասանի վարպետությունը օգտագործելով որպես հիմք, Սարգիսը փորձում է դրական ազդել մարդկանց ցածր ինքնագնահատականի վրա, հոգեպես անկայուն երեխաների երևակայության ու ներախշարհի վրա:
«Շարժումը» նաև հրաշալի գործիք է օրերի ընթացքում մարդուն սովորեցնել դերասանական վարպետության հմտությունները՝ նախապատրաստելով նրան նկարահանումներին: Դրա վառ ապացույցն է այն, որ Սարգիս Գրիգորյանը համագործակցելով Հայաստանի Կասկադյորների Ազգային ասոցիացիայի հետ արդյունավետ կարողացել է կասկադյորներին նախապատրաստել ֆիլմերի նկարահանումներին՝ ցույց տալով զգալի արդյունքներ դերասանի վարպետության ասպարեզում:


Սարգիս Գրիգորյանի մեթոդիկայի ձեռք բերումներից է նաև այն, որ ծրագիրը շատ մատչելի ու պարզ է երեխաների, ինչպես նաև մեծահասակների համար: Ինքնակենտրոնացում, բերանի ապառատի ճկունություն, վստահություն ու անկաշկանդ շփում․ սա փաստում են բազմաթիվ մանկավարժներ: Դասերն անցնում են մեծ հետաքրքրությամբ:Երեխաները ստանում են և գիտելիք և դերասանի վարպետություն և հոգեպես ավելի հավասարակշռված են դառնում:Դա են մատնացույց անում նաև ծնողները:
Սարգիս Գրիգորյանը լինելով նաև հանրաճանաչ ու սիրված դերասան, որը բազմաթիվ ֆիլմերում ու սերիալներում կերտել է անփոխարինելի կերպարներ, փորձում է իր գիտելիքները ծառայեցնել՝ օգտագործելով այն՛, երեխաներին ու սկսնակ դերասաններին հոգեբանորեն պատրաստելու և ինքնավստահություն հաղորդելու նպատակով: