2023-ին շարունկել ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժմանակ նեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ունենք մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում: Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ»,-ասաց նա:
Միրզոյանի խոսքով, Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները կարողացել են էականորեն խորացնել. «Օրինակ, Վրաստանի հետ այս տարվա փետրվարին արդեն կարողացանք ստորագրել ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր: Իրանի հետ հարաբերությունները եւս տարբեր ուղղություններով եւ առաջին հերթին նաեւ տնտեսական ուղղությամբ էական ձեռքբերումներ ունեցանք: գործուն քայլեր ենք կտարել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ»,-ասաց նախարարը: