Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է նորից նստեն բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի մշակեն Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին երկկողմ պայմանագրին փոխարինող համաձայնագիր: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Զինաթափումն այժմ մեզ անհրաժեշտ է։ Միջուկային պետությունները պետք է նման ջանքերի առաջամարտիկը լինեն։ Նրանք պետք է վերսկսեն երկխոսությունը, հանձնառություն ստանձնեն՝ թույլ չտալու միջուկային զենքի որևէ կիրառում և համաձայնեն, որ ոչ ոք առաջինը չի կիրառի այն»,- համոզմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: