Ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի համար պետք է շատ ուրախանանք, որ նա վերադարձավ սպորտ, և ուժ գտավ իր մեջ՝ առաջնությունում լավ հանդես գալու համար:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Լևոն Ջուլֆալակյանը, նշելով որ չի կարող հստակ ասել, թե չորս տարի առաջվա մարզավիճակը կար Ամոյանի մոտ, թե ոչ:

«Շատ դժվար էր մոտենար այդ աշխարհի առաջնությանը, գոտեմարտները բոլորն էլ շատ լավ էին, միայն կիսաեզրափակիչը տանուլ տվեցի իմ սխալ տակտիկայի պատճառով», - նշեց նա, հավելելով որ ամեն ինչ դեռ առջևում է, և հույս ունի, որ գալիք տարիներին ավելի լավ կմասնակցի:

Հիշեցնենք, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել: