ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինա մեկ այլ Patriot համակարգ ուղարկելուն, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի և զինվորականների բարձրաստիճան ներկայացուցիչներին։
Որոշումն ընդունվել է անցյալ շաբաթ բարձր մակարդակի մի շարք հանդիպումներից և բանավեճերից հետո, թե ինչպես բավարարել Ուկրաինայի անհապաղ հակաօդային պաշտպանության կարիքները՝ չվտանգելով ԱՄՆ-ի մարտական պատրաստվածությունը, ասել են թերթի աղբյուրները:
Երկրորդ համակարգը, ինչպես գրում է NYT-ն, Ուկրաինա կհասցվի Լեհաստանից։ Այն կարող է տեղակայվել Ուկրաինայում առաջիկա մի քանի օրվա ընթացքում՝ կախված նրանից, թե ինչ սպասարկում կամ փոփոխություններ է պահանջվում, ասել են պաշտոնյաները:
Patriot-ը ԱՄՆ զինանոցի ամենասակավ համակարգերից մեկն է։ Patriot և այլ հակաօդային պաշտպանության համակարգերի պահանջարկը Պենտագոնից հատկապես մեծ է եղել վերջին մեկ տարվա ընթացքում, այդ թվում՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, գրում է NYT-ը։