Երբ, որ «Փակ շուկան» կռիսանոց էր, ու՞ր էին այժմյան ակտիվիստները, ովքեր պայքարում են Փակ շուկայի համար: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման տեսակետ արտայատեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:
«Բավականին վերանորոգված է, պաշտպանված է արտաքին տեսքը: Ես առաջարկում եմ, որ Փակ շուկան շահագործման հանձնվի նորացված եղանակով և ծառայի որպես Փակ շուկա», - նշեց նա, հավելելով, որ, սակայն դեմ է շուկայի «Երևան սիթի» դառնալուն:
Անդրադառնալով Նախախորհրդարանի անդամների պայքարին, նա նշեց, որ անդամներից Կարո Եղնուկյանն իր կարծիքով դրսից ֆինանսավորվում է, որպեսզի այստեղ գործունեություն ծավալի: Որպես ապացույց նա նշեց, որ Կարո Եղնուկյանը երկար տարիներ ապրել է Ադրբեջանում, Ամերիկայում, իսկ այժմ եկել, հայրենասիրական կոչեր է անում:


