Ֆրանսիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» 33-ամյա կիսապաշտպան Նգոլո Կանտեն մեկնաբանել է Ավստրիայի թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի ստացած վնասվածքը։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաղթել էր 1:0 հաշվով։ Մբապեն վերջին րոպեներին դեմքով բախվել էր մրցակցի ուսին եւ քթի վնասվածք ստացել։
«Մբապեի վնասվածքը փչացրեց տրամադրությունը մեր հանդերձարանում։ Բոլորն անհանգստացած են։ Հույս ունեմ, որ Մբապեի վնասվածքը շատ ծանր չէ, եւ նա կկարողանա շարունակել մրցելույթն այս մրցաշարում»,- Կանտեի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։
Մբապեն խաղից հետո հոսպիտալացվել էր, սակայն վիրահատության անհրաժեշտություն չի եղել։ Նրա համար դեմքի պաշտպանիչ դիմակ կպատրաստեն։
Երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը հունիսի 21-ին կմրցի Նիդերլանդների թիմի հետ։