Եղանակը Հայաստանում:
Այս գիշեր ողջ տարածում սպասվում է պարզեցում, օդի ջերմաստիճանը կնվազի 2-3աստիճանով:
Սեպտեմբերի 25-ին ցերեկային ժամերին կդիտվի ամպամածության ավելացում, հանրապետության հյուսիսային կեսում առայժմ հնարավոր են կարճատև անձրևներ: Այլ շրջաններում կդիտվի առանց էական տեղումների, մեծ մասամբ արևոտ եղանակ:
Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում և հարավային շրջաններում ցերեկը մի փոքր կբարձրանա, առաջիկայում տաքացումը շարունակական կլինի:
Եղանակը Երևանում:
Գիշերը կդիտվի պարզ եղանակ, կեսօրից հետո փոփոխական ամպամածությամբ եղանակ, էական տեղումներ չեն սպասվում: Հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Գիշերը +6+8, ցերեկը +22+24, երեկոյան +17+19:


